Չեմ ցանկանում մարզիչ դառնալ, նրանք բոլորը խելագարվում են. Տոտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոմա»-ի հարձակվող Ֆրանչեսկո Տոտին բարձր է գնահատել իրենց գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիայի հնարավորությունները, ինչպես նաև խոստովանել է, որ այս պահի դրությամբ չի ցանկանում մարզիչ դառնալ:

«Ռուդի Գարսիան հիանալի մարզիչ է և դա ոչ միայն այն պատճառով, որ նա ինձ խաղաժամանակ է տալիս: Այլ երկրների ֆուտբոլիստները չեն կարողանում միանգամից հարմարվել իտալական ֆուտբոլին: Ես նրան չգիտեի այնքան ժամանակ, մինչ նա չեկավ այստեղ: Բայց հիմա ես կարող եմ ասել, որ հանդիպել եմ մեծագույն մարզչի: Հիմա ես չեմ ցանկանում մարզիչ լինել, որովհետև նրանք բոլորը խելագար են դառնում», – Տոտիի խոսքերն են մեջբերում իտալական լրատվամիջոցները:




Լրահոս