Բակո Սահակյանը հանդիպել է Տարոն Մարգարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու մայրաքաղաքների միջեւ համագործակցությանն առընչվող հարցեր:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ նշել է Երեւանի քաղաքապետարանի հետ փոխգործակցության դրական դինամիկան՝ հավելելով, որ այն պահանջված է եւ կարեւոր Ստեփանակերտի եւ ողջ Արցախի համար:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս