“Ժողովուրդ” օրաթերթի տեղեկությունների համաձայն` այս օրերին կտրուկ դատարկվել է ՀՀ Ազգային ժողովի բյուջեն: Ենթադրվում է, որ Աժ նախագահ Սամվել Նիկոյանը բյուջեի գումարն ուղղել է ՀՀԿ նախընտրական ֆոնդ: Ինչպես փոխանցեցին Աժ թերթի աղբյուրները, Աժ պատգամավորներին արդեն երկրորդ ամիսն է`չի վճարվել “դեպուտատսկիե կոչվող հավելավճար, որը կազմում է 15-հազարական դրամ: Իսկ պատճառաբանությունն այն է, որ փող չկա”: Ավելին, այս օրերին չեն վճարում նաև Աժ աշխատակիցների գործուղումների գումարները, նրանց հորդորում են սեփական միջոցներով մեկնել գործուղման, հետո բերել ծախսերի մասին համապատասխան կտրոններ: Իսկ երբ գումար լինի, կփոխհատուցեն:
Ժողովուրդ.Սամվել Նիկոյանը դատարկել է ԱԺ բյուջեն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ