Թվում է` կարող ես անձնագրիդ պատճենը տալ ՀՀԿ-ականներին, ու վերջ: Կմտածեն, թե առաջիկա ընտրություններին ձայնդ տալու ես իրենց, քեզ հանգիստ կթողնեն: Բայց, արի ու տես, այդպես չէ:
Անձնագրի պատճենը վերցնելը դեռ սկիզբն է, հետո սկսվում են զանգերը: Ներկայանում են հենց այդպես` ՀՀԿ շտաբից ենք, հետո ասում, թե իրենց մոտ տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ին ես ընտրելու, ու խնդրում են հաստատել (խոստում տալ), որ իսկապես ձայնդ հենց նրանց ես տալու: Բացատրում են, թե հաստատել-չհաստատելը պետք է, որովհետև իբր ինչ-որ նշումներ են անում: Հետո բարեհամբույր կերպով դարձյալ անհանգստացնելու թույլտվություն են խնդրում: Մինչև ընտրությունները զանգերով ,անհանգստացնելըե հոգեբանական ճնշման մի ձև է: Ամեն ինչ սկսվում է անձնագիրը տալուց, իսկ շատերը այդ ,անփորձանքե քայլին գնում են աշխատատեղը չկորցնելու վախից կամ ընդհանրապես` վախից: