Կատալոնիայի ինքնավար մարզի նախագահը շաբաթ օրը պաշտոնապես հայտարարել է Իսպանիայից անկախացման հանրաքվե անցկացնելու մասին:
Սեպտեմբերի 19-ին Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել էր դրա օգտին: Իսպանիայի իշխանությունները հանրաքվեն համարում են անօրինական և խոստանում խոչընդոտել Կատալոնիայի գործողություններին:
Բացի այդ, Մադրիդը համարում է, որ Շոտլանդիայի նման հանրաքվեն վտանգ է ներկայացնում ԵՄ-ի ամբողջականության համար:
Կատալոնցիներն, իրենց հերթին, հայտարարում են, որ անկախությունն իրենց անհրաժեշտ է, քանի որ Մադրիդը քիչ գումար է հատկացնում իրենց տարածաշրջանի բյուջեին: