Հրապարակ. Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատական ելույթից հետո Կենտրոն-ը եթերազրկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան, ժամը 21:10-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռուստատեսային ելույթից հետո, որում նա սուր քննադատության ենթարկեց Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը, 25 րոպեով անջատեցին “Կենտրոն”հեռուստատեսության ծրագրերի հեռարձակումը: Հեռուստատեսությունից թերթին պատասխանեցին, որ մարզերում իրենց դիտում են, և որ խնդիրը զուտ տեխնիկական էր: Թեև հեռուստատեսության տնօրինությունն արագ շտկեց թերությունը, Երևանում լուր տարածվեց, թե եթերազրկումը պատիժ էր Տեր-Պետրոսյանի ելույթը հեռարձակելու համար: Ի դեպ, նման անջատում “Կենտրոնի” եթերում եղել է նաև մայիսի մեկին:




Լրահոս