Հայկական ժամանակ. Սերժ Սարգսյանի եղբորորդու հսկայական ծաղկեփունջը մեծ քննարկման առարկա է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հյուսիսային պողոտայում օրեր առաջ դրված է եղել ահռելի չափեր ունեցող ծաղկային մի կոմպոզիցիա: Համացանցում հայտնված տեղեկությունների համաձայն, դա Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու նվերն է եղել իր նշանածին:Թե այդ ծաղկեփունջը քանի ծաղկից էր բաղկացած, դժվար թե որևէ մեկին հաջողված լիներ հաշվել: Բայց, ամենահամեստ հաշվարկներով անգամ, սա մի քանի միլիոն դրամ հաստատ արժեցած կլինի: Խնդրո առարկա կոմպոզիցիան երկու հազար դրամանոց հինգ հազար ծաղկից է կազմված եղել, ինչը նշանակում է առնվազն տասը միլիոն դրամ: Չհաշված` կոմպոզիցիայի համար անհրաժեշտ մյուս պարագաների արժեքը: Թերթը հավելում է, որ տվյալ ծաղկեփունջը և նրա ծագումնաբանությունը մեծ աղմուկ են հանել և հարցը լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում:
 




Լրահոս