Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում Աժ նախագահ Սամվել Նիկոյանը կիրակի օրը հրավիրված է եղել հարսանիքի: Ամուսնացողը Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ, հանգուցյալ Գրիշա Սարգսյանի եղբոր աղջիկն է եղել: Հյուրերից մեկը մեզ պատմել է, որ թամադան, ինչպես և ընդունված է գյուղերում, ամեն մի նոր հյուրի մուտքն առանձին է հայտարարել` հարս ու փեսայի, նրանց ծնողների, քավորի և քավորկնոջ: Երբ հանդիսության սրահ է մտել Սամվել Նիկոյանը, թամադան հանդիսավոր ձայնով ասել է. ,Ներս է մտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Դիմավորում ենք բուռն ծափահարություններովե: Հավաքվածներն ինքնամոռաց ծափ են տվել: Մի կես ժամ նստելուց հետո Սամվել Նիկոյանը, ինչ-ինչ կարիքից ելնելով, հավանաբար “ձեռքերը լվանալու”, փորձել է աննկատ դուրս գալ սրահից, բայց ճարպիկ թամադան նկատել ու անմիջպես հայտարարել է. “ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը դուրս է գալիս: Ծափահարություններ”: Ժողովուրդը նորից ծափ է տվել: Մի 5 րոպե անց, երբ Նիկոյանը ներս է եկել, շոպլիկ թամադան կրկին պահը բաց չի թողել: Հրավիրելով բոլորի ուշադրությունը Նիկոյանի վրա, ասել է. “ԱԺ նախագահ պարոն Նիկոյանը վերադառնում է հարսանյաց սրահ: Դիմավորենք ԱԺ նախագահին ծափահարություններով: Այս ընդգծված ուշադրությունից շիկնած, ԱԺ նախագահը կարճ ժամանակ անց հեռացել է գյուղական հարսանիքից:
Հրապարակ.ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հեռացել է գյուղական հարսանիքից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ