Փոստատարը 10 տարում 40 հազար նամակ չի հանձնել հասցեատերերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքի ոստիկանները ձերբակալել են 67-ամյա փոստատար Ջոզեֆ Բրուկատոյին, ով 10 տարի չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ նրա պատճառով 40 հազար մարդ այդպես էլ չեն ստացել վաղուց սպասված նամակները:

Նամակներից շատերը պետք է հրատապ տեղ հասցվեին: Չստացված նամակների ընդանուր քաշը տոննայից ավել է: Դրանց մեծ մասը փոստատարն իր տանն է պահել, մնացածը՝ մեքենայի մեջ կամ աշխատանքի վայրում:

Բրուկատոյի հանցագործությունը բացահայտվել է այն բանից հետո, երբ գործընկերը նրա անձնական օգտագործման մեքենայում նամակների ծրարներ է տեսել: Բրուկատոն դատարանում խոստովանել է իր մեղքը: Իր տարօրինակ վարքի պատճառները նա այդպես էլ բացատրել չի կարողացել:

Ջոզեֆ Բրուկատոյի փաստաբանը գտնում է, որ ամեն ինչի մեղավորը դեպրեսիան է և սերն ալկոհոլի հանդեպ: Փոստատարին 5 տարվա ազատազրկում է սպառնում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Նյու Յորքի փոստի ծառայությունը հայտարարել է, որ կաշխատի Բրուկատոյի մոտ պահվող բոլոր նամակները հասցեատերերին հասցնել:




Լրահոս