Չորրորդ ինքնիշխանություն.Արթուր Բաղդասարյանն հերթական հավատարմության երդումն է տվել Հեղինե Բիշարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Չի” -ին հասած տեղեկությունների համաձայն, երեկ ՕԵԿ գրասենյակում ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին հերթական անգամ հավատարմության երդում է տվել ՕԵԿ-ական ծանր հրետանի, Բաղդասարյանի զինյալ ընկեր ու գաղափարակից Հեղինե Բիշարյանը: ՕԵԿ-ի մեծություն Բիշարյանը` ի պատիվ կամ ի դեմս, կապ չունի, Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ գրասենյակ է հրավիրել որոշ դպրոցներում դեռևս պահպանված իր մտերիմ ընկերուհի-մանկավարժներին ու իր շեֆի մոտ “աչոկ” հավաքելով` հայտարարել.”Խեդրեմ, պարոն Բաղդասարյան, մի թող բոլորը այսպիսի կոնտինգենտ ունենան իրենց կողքին: Բացարձակ սրտնեղվելու խնդիր չունենք, մտավորականությունը մեգ հետ է”, բարձրագոչ ելույթով Բաղդասարյանի “աչքն է մտել” Բիշարյանը: Իսկ ահա “քաղաքական” նշանակության երկար-բարակ ճարտասանություններից հետո Բիշարյանը ընկերուհիների ներկայությամբ “նամյոկ”է արել օր ու գիշեր հայ ազգի մասին մտածող ու հալումաշ եղած ԱԽՔ-ին, որ մայիսի 6-ից հետո աղջիկներին լուրջ անակնկալներ են սպասվում` իհարկե մասնագիտական առաջընթացների տեսքով: Իսկ կարող է Բիշարյանին էլ ԿԳ նախարար են նշանակելու` ուղղակի մենք չգիտենք:




Լրահոս