Կինոյի և թատրոնի դերասան Օլեգ Բասիլաշվիլին նախօրեին իր 80-ամյակի հետ կապված շնորհավորանքներն ընդունել է ռուսական Մեծ դրամատիկական թատրոնում, որը նույն օրը բացվել էր եռամյա վերանորոգումից հետո:
Հոբելյարին շնորհավորել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի կառավարության ղեկավարը Փառքի շքանշան է հանձնել Բասիլաշվիլուն և կինոյի ու թատրոնի մեկ այլ լեգենդի՝ Ալիսա Ֆրենդլիխին:
Բասիլաշվիլուն հոբելյանի առթիվ շնորհավորել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացրել է НТВ-ն: