Ադրբեջանում արգելված գրքի հեղինակը կարող է Նոբելյան մրցանակի արժանանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան գրադարանների ասոցիացիան գնահատել է ադրբեջանական գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը: Իր հայրենիքում՝ Ադրբեջանում, այս վեպն արգելվել է հայերի հանդեպ համակրանքի արտացոլման պատճառով:

ԱՄՆ-ում սեպտեմբերի 21-27-ն անցկացված «Արգելված գրքերի շաբաթվա» ընթացքում հրապարակվել են այն գրքերի ցանկերը, որոնք հասարակության մեջ տարբեր բանավեճեր են առաջացրել և արգելված են տարբեր երկրներում: Այդ ցուցակներում է ընդգրկված նաև «Քարե երազներ» գիրքը:

Աքրամ Այլասլիի վեպը միանշանակ չի ընդունվել ադրբեջանական հասարակության կողմից և դրա հրապարակումն Ադրբեջանում արգելվել է: Գրողը ենթարկվել է հետապնդումների, նրան սպառնացել են հաշվեհարդարով: Այլիսլին Նոբելյան մրցանակի հավակնորդ է գրականության ոլորտում, մրցանակակրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 10-ին :




Լրահոս