
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է, որը սահմանել է Միավորված ազգերի կազմակերպությունը 1993 թվականին: Օրվա առթիվ տարբեր երկրներում տեղ են ունենում համաժողովներ, միջոցառումներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն շնորհում է Գիլյերմո Կանոյի համաշխարհային մրցանակը՝ մամուլի ազատության գործում ունեցած ներդրումի համար:
Գիլյերմո Կանո Իսազան կոլումբիացի լրագրող է եղել, այդ երկրի մայրաքաղաք Բոգոտայում լույս տեսնող “Էլ Էսպեկտադոր” օրաթերթի աշխատակից, ով 1986 թվականի դեկտեմբերի 17-ին սպանվել է թմրաբիզնեսի պարագլուխների մասին հոդվածների համար: