Ավտովթար՝ Լոռու մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր մայիսի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 1.15–ի սահմաններում Վանաձորի թիվ 1 բժկական կենտրոնից Ոստիկանության Վանաձորի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են մեկնել երկու անձ։Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ ժամը 00.30–ի սահմաններում Վանաձորի Բաղրամյան պողոտայի և Տավրոսի 18 փողոցի խաչմերուկում իրար են բախվել Տարոն 2 թաղամասի բնակիչ 31-ամյա Լևոն Պապյանի վարած “Ֆիատ”մակնիշի 31 ՏՏ 084 համարանիշի և Ներսիսյան նրբանցքի բնակիչ 27-ամյա Արայիկ Զալյանի վարած “Ֆոլկսվագեն Գոլֆ” մակնիշի 26 ՕՍ 206 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով “Ֆոլկսվագեն Գոլֆի” ուղևորներ Վանաձորի բնակիչներ 51-ամյա Վահագն Մարտիրոսյանը և 27-ամյա Ադրինե Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Վարդան Նարգիզյանի, 1-ին դասակի հրամանատար Կարեն Բոյաջյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում աշխատել է նաև հետաքննիչ Ա. Սաֆարյանը։ Գ Շամշյանը հայտնում է, որ Ա. Զալյանը աշխատում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում՝ որպես իրավաբան։ Ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Վանաձորի բաժնի տուգանային հրապարակ։ Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձորի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։




Լրահոս