Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրություն է ցուցաբերում «Վալենսիա»-ի և Արգենտինայի հավաքականի պաշտպան Նիկոլաս Օտամենդիի հանդեպ, հայտնում է Daily Mirror-ը.
Անգլիական ակումբը պատրաստ է արգենտինացի ֆուտբոլիստի համար վճարել 50 մլն եվրո: 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը: Գործարքը կարող է կայանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: