Ուկրաինայում քաղաքական «նոու հաու» են հորինել:
Ժողովրդի ցասումն առաջացրած քաղաքական գործիչներին բառացիորեն աղբարկղն են գցում: Այս անգամ ակտիվիստների զոհն է դարձել Ռովնոյի մարզային խորհրդի պատգամավոր Ալեքսանդր Դանիլչուկը:
Նա աղբամանում է հայտնվել, քանի որ մեղադրվում է Ռեգիոնների կուսակցության հետ համագործակցելու մեջ: Դանիլչուկից պահանջել են վայր դնել պատգամավորական մանդատը: Երբ վերջինս չի համաձայնել, նրան հրել, գցել են աղբամանի մեջ և թույլ չեն տվել այնտեղից դուրս գալ: Մի քանի րոպե հետո պատգամավորին «ազատ են արձակել»՝ թողնելով դուրս գալ աղբամանից, սակայն ձեռքից խլել եմ պատգամավորի նշանը: Իր կապը Ռեգիոնների կուսակցության հետ Դանիլչուկը հերքում է:
Հիշեցնենք, որ նման միջադեպ Ուկրաինայում տեղի էր ունեցել նաև սեպտեմբերի 26-ին: