ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Խաչատուր Պողոսյանն օրերս դատարանից նամակ է ստացել՝ հարցադրմամբ. չե՞ք պատրաստվում վճարել Պարույր Հայրիկյանի հիվանդանոցի եւ հետագա բուժման ծախսերը:
Այս մասին քրեակատարողական հիմնարկից «Ժողովուրդ»-ին հայտնեց Խաչատուր Պողոսյանը. «Իմ կինը՝ Նոնան ասել է, որ մենք գումար չունենք տալու Պարույր Հայրիկյանին: Ես էլ ասեմ՝ ԴԱՀԿ-ը եթե գա էլ, ես շատ վաղուց դատարանի կողմից սնանկ եմ ճանաչվել եւ ոչինչ չունեմ»:
Ըստ դատապարտյալի՝ փաստաթղթում նշված է, որ հոկտեմբերի 8-ին դատարանն այս գործով որոշում կկայացնի:
Հիշեցնենք, որ Հայրիկյանը դատարան է դիմել` Էպոսագետ Վարդան Սեդրակյանից, նրա «կաֆելչիկներ» Խաչատուր Պողոսյանից եւ Սամվել Հարությունյանից պահանջելով իբրեւ վնասի փոխհատուցում բռնագանձել 42 միլիոն 524 հազար դրամ: