Այսօր՝ մայիսի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից armlir.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 6.20-ի սահմաններում “Ճամբարակի առողջության կենտրոն”-ից հայտնել են Ոստիկանության ճամբարակի բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի երկու բնակիչ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ քննչական խումբը ավագ քննիչ Բագրատ Հարությունյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը ժամը 05.30–ի սահմաններում Երևանի Մալաթիա Սեբաստիա 6-րդ փողոցի բնակիչ 21-ամյա Եղիշե Թամազյանը, վարելով “ԲՄՎ 320″մակնիշի 22 ՏՕ 785 համարանիշի ավտոմեքենան, Ճամբարակ-Սևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվելով՝ ընկել ձախակողմյան ձորակը։ Վթարի հետևանքով Ե. Թամազյանը դեմքի պատռված վերքերով և քերծվածքներով, իսկ ուղևոր 21-ամյա Ջոն Պետրոսյանը փակ գանգուղեղային տրավմայով տեղափոխվել են “Ճամբարակի առողջության կենտրոն”։ Դեպքի վայր են այցելել ՃՈ աշխատակիցները։
ԲՄՎ-ն 10 մ գլորվելով՝ հայտնվել է ձորակում (լուսանկարներ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ