
Մոսկվայում գնացքի տակ է ընկել մի ամբողջ ընտանիք,- հայտնում է Life News-ը: Զույգն ընկերների հետ պիկնիկ է կազմակերպել բնության գրկում, որից հետո տուն վերադառնալիս ընկել են Պուշկինոյից Մոսկվա ուղեւորվող գնացքի տակ:
Ամուսինները, 2 մանկահասակ երեխաների հետ, տեսնելով գնացքը, մտածել են, որ կհասցնեն անցնել ռելսերի վրայով, սակայն գնացքն այնքան արագ է սլացել, որ հարվածել է Նատալյա Ռուբանին եւ նրա 3-ամյա դստերը, որոնք տեղում մահացել են: 7-ամյա որդուն հաջողվել է փրկվել, քանի որ նա վազել է գնդակի ետեւից եւ հասցրել է անցնել ռելսերի վրայով, չնայած մի փոքր վնասվածք, այնուամենայնիվ, ստացել է: Ընտանիքի հայրը` Վիկտորը, չի տուժել: Նա շոկային վիճակում է, նրա հետ աշխատում են հոգեբանները: Նախնական տվյալների համաձայն` զույգը գինովցած է եղել: