Armlur.am-ը այսուհետ պարբերաբար կներկայասնի տեսաշարեր՝ քաղաքական կամ հասարակական տարբեր գորիծիչների հետ: “Հատուկ կարծիք” խորագրի առաջին հյուրը “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն է: Պարոն Կարապետյանը, մշտապես աչքի է ընկել կանխատեսումներ անելու իր ունակությամբ, ուստի նրան խնդրեցինք կանխատեսել, թե ինչ ընթացք ու վերջնարդյունք են ունենալու մայիսի 6-ին կայանալիք ընտրությունները: “Իշխանության սցենարը, ծրագրավորումը հետևյալն է. ՀՀԿ՝ ԱԺ-ում կունենա 65-68 մանդատ, ԲՀԿ՝ 25-28, ՀԱԿ՝ 10-14, ՀՅԴ՝ 8-10, ՕԵԿ՝ 6-8, իսկ “Ժառանգություն”-ը 6-7″,- կանխատեսեց “Նոր ժամանակներ” կուսակցության առաջնորդը: Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով առաջադրված ընդդիմադիր թեկնածուներին, ապա Կարապետյանի կանխատեսմամբ նրանցից որեւէ մեկը չի հաղթելու:Հարցազրույցը ամբողջությամբ դիտեք վաղը:
ԱՊԱԳԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ ԸՍՏ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ(տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ