
Այսօր՝ մայիսի 3-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես armlur.am- ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտավորապես ժամը 11-ի սահմաններում Կիևյան կամրջից մոտ 45-50 տարեկան տղամարդ ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել։ Այս պահին ժամանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ոստիկանության, ինչպես նաև 1-03 ծառ–յան աշխատակիցները։ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ պարզելու համար կամրջից ցած նետված տղամարդու ինքնությունը։