Խոշոր ավտովթար Գորիս-Երեվան ճանապարհին. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` մայիսի 3-ին, ժամը 01.35-ին “1-03” ծառայությունից հայտնել են, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կան զոհեր: Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ Գորիսից դեպքի վայր է մեկնել 4 հրշեջ-փրկարար: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են “Օպել” մակնիշի S 9387 համարանիշի եւ ,ԿրԱԶե մակնիշի 386 ՏՍ 54 համարանիշի ավտոմեքենաները:Պատահարի հետեւանքով “Օպել” մակնիշի ավտոմեքենայի վարորդը` ԼՂՀ Վերին Ճարտար գյուղի բնակիչ, 45-ամյա Ժիրայր Սարգսյանը տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարները զոհված Ժ. Սարգսյանին, ուղեւորներ` 24-ամյա Արթուր Մկրտչյանին եւ 22-ամյա Գոռ Հովհաննիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից եւ հանձնել “1-03” ծառայության աշխատակիցներին: Մինչեւ հրշեջ-փրկարարների ժամանումը` ,Օպելե մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ` 23-ամյա Արման Խաչատրյանը, 23-ամյա Արթուր Ավանեսյանը, 23-ամյա Արտակ Սեդրակյանը եւ 22-ամյա Շիրակ Հարությունյանը տեղի ուժերով տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց: Ա. Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է:




Լրահոս