Սարկոզին ու Հոլանդը անպատվել են միմյանց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասնակիցներ՝ գործող նախագահի Նիկոլա Սարկոզիի եւ սոցիալիստների առաջնորդ Ֆրանսուա Հոլանդի միջեւ կայացած վերջին հեռուստատեսային բանավեճն անցել է բավականին լարված մթնոլորտում: Ի տարբերություն նախորդ բանավեճի՝ թեկնածուները բառակռվի են բռնվել եւ նույնիսկ վիրավորել մեկ մեկու: Սարկոզին առաջարկել է կտրուկ կրճատել ներգաղթյալների թիվը Ֆրանսիա, ինչին ի պատասխան, Հոլանդը նշել է, թե Ֆրանսիան արտերկրից ժամանած ուսանողների տաղանդի կարիքն ունի:Հոլանդը նշել է, թե շնորհիվ Սարկոզիի, Ֆրանսիան հայտնել է խորը տնտեսական ճգնաժամում, ինչին Սարկոզին հակադարձել է, թե այդ իր շնորհիվ է, որ Ֆրանսիան զերծ է մնացել տնտեսական անկումից, անվանեով Հոլանդին փոքրիկ բանսարկու: Հիշեցնենք, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մայիսի 6-ին: Առաջին փուլի արդյունքներով, սոցիալիստների առաջնորդը ստացել էր ընտրողների 28,63% քվեն, մինչդեռ գործող նախագահը՝27,18%:




Լրահոս