
Միստեր Ասբո անունով բրիտանական կարապին, որն աչքի էր ընկնում չափազանց կամակոր վարքով, գաղտնի հանել են Կամ գետից եւ տեղափոխել այլ վայր, -գրում է The Daily Telegraph -ը: Նման որոշում է կայացվել հաշվի առնելով կարապի ագրեսիվ պահվածքը. նա հարձակվել է թիավարողների ու ջրային զբոսանքի սիրահարների վրա: Մասնագետները կարապի նման պահվածքը բացատրում են իր էգին ու սերունդը պաշտպանելու ցանկությամբ: