Մի խումբ բրիտանացի եւ նորվեգացի գիտնականներ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ համն ու հոտն ընկալող տարբեր գեներ ունեցող մարդիկ տարբեր կերպ են արձագանքում խոզի մսին: Պատճառը արու խոզերի մսի մեջ առկա հորմոնն է` անդրոստենոնը, -գրում է The Huffinghton Post -ը: Նշենք, որ նախկինում արված ուսումնասիրությունները նաեւ պարզել են, որ նորվեգացիների 39%-ը այնքան զգայուն է տվյալ բաղադրիչի նկատմամբ, որ ընդհանրապես չի օգտագործում խոզի միս: Գիտնականները, հաշվի առնելով այս հանգամանքը, խորհուրդ են տալիս ավելացնել անդրոստենոնի քիչ պարունակությամբ խոզի մսի վաճառքը:
Խոզի մսի նկատմամբ սերը պայմանավորված է մարդու գեներով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ