ՀՀ Ոստիկանության օպերատիվ շտաբն ընդհանուր առմամբ ընտրականան խախտումների վերաբերյալ մինչ օրս ստացել է 34 ահազանգ, որոնք քննարկվել կամ քննարկման փուլում են,-այս մասին երեկ շտաբի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Նախընտրական այս օրերին ոստիկանությունը ջանք և եռանդ չի խնայում ընտրացուցակների ճշտության առումով հասնել կատարյալին: Իսկ եթե իրականում ընտրություններից հետո պարզ դառնա, որ մեռյալ հոգիները ևս մասկանկցել են ընտրություններին, ինչպիսին կլինի ոստիականության արձագանքը ,-armlur.am-ի հարցին պատասխանեց Անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Ըստ վարչության պետի, եթե նման բան արձանագրենք մեղավորները անպայման քրեական պատասխանատվության կենթարկվեն: “Ամենաանցանկալի սցենարին մենք պատրաստ ենք: Ոստիկանության համար հասարակության կարծիքը մեծ նշանակություն ունի և ճիշտ չի լինի մի քանի մեռյալների ընտրության գնալու պատճառով ընտրությունների գործընթացի վրա ստվեր գցել և ոստիակնության աշխատանքը ջուրը գցել” ,-ասաց նա: Ինչպես վստահեցնում է վարչության պետը ամեն ինչ արված է նման խոսակցություններից զերծ մնալու համար:
Մեռյալները ստվեր չեն գցի.(տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ