Ամերիկյան Պորտլենդում` Օրիգոն նահանգ, 16-ամյա տղան դպրոց է բերել ինքնաշեն պայթուցիկ սարք:
Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ աշակերտը պայթուցիկ սարքը ցույց է տվել դասընկերներին, իսկ հետո այն թաքցրել է պահարանում: Դպրոցականանները վտանգավոր սարքի մասին պատմել են ուսուցիչներին, ովքեր անմիջապես կանչել են ոստիկաններին:
Դպրոցում գտնողները տարհանվել են: Սակրավորները հայտնաբերել են պայթուցիկ սարքը, որն իրենից մեծ վտանգ էր սպառնում: Կատարվածում մեղավորը ձերբակալված է: