
ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց համաձայն, տնային կալանքից փախուստի դիմած եւ Պեկինում ԱՄՆ-ի դեսպանատանն ապաստան գտած չինացի կույր ակտիվիստը լքել է դեսպանատան տարածքը՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով:ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկի համաձայն, Չենը չի դիմել Միացյալ Նահանգների իշխանություններին՝ քաղաքական ապաստան տրամադրելու պահանջով: Միացյալ Նահանգների դեսպանատան տարածքը «ինքնակամ լքելուց» առաջ Չենն այնտեղ մնացել է վեց օր: