“Իմ ընտանիքը երկու մասի է բաժանված` չորսը ԲՀԿ-են, ես` ՀՀԿ”,- Aravot.am -ի հետ զրույցում պատմեց կարբեցի տիկին Անահիտը: ՀՀԿ-ական է դարձել աշխատանքի բերումով: Թե որտեղ է աշխատել` չցանկացավ մանրամասնել, բայց ասաց, որ հիմա արդեն չի աշխատում: Առայժմ չի էլ պատրաստվում կամովին հրաժարվել “հանգամանքների բերումով” ստացած կուսակցական պատկանելիությունից, բայց բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք բարեհաճել են գնալ իրենց գյուղ` սեփական ծրագրերը ներկայացնելու, ինքը գնացել եւ բոլորին լսել է: Երեկ էլ ԲՀԿ-ի հետ հանդիպմանն էր եկել: ԲՀԿ-ական հարսին էլ նախատել էր. “Ինչ կուսակցական ես, քո կուսակցության նախագահը եկել է քարոզարշավ է անում` դու տան գործերով ես ընկել ու չես գնում”: Ինքն արդեն կողմնորոշվել է, թե մայրսի 6-ին որ կուսակցությանն է իր ձայնը տալու, բայց բարձրաձայնել չի ցանկանում. “Դա գաղտնիք ա, իմ իրավունքն ա, ոչ ոք իրավունք չունի ինձ հարցնի կամ որեւէ բան ասի: 20 տարի “Դվինե հյուրանոցի ադմինիստարցիայում եմ եմ աշխատել, սաղ աշխարհը ման եմ եկել, ի~նչ մարդկանց եմ տեսել, ի~նչ տեսակի մարդ ասես տեսել եմ` հիմա ով պիտի ինձ խելք սովորեցնի”:
Զրույցի մանրամասները` տեսանյութում.