Արթուր Աբրահամը վստահ հաղթանակ տոնեց և շարունակում է մնալ աշխարհի չեմիպիոն (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ կայացավ WBO վարկածով 2-րդ կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական մենամարտը, որում հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը(41-4 28 նոկաուտ) մրցեց բրիտանացի Պոլ Սմիթի (35-4 20 նոկաուտ) հետ: Մենամարտը կայացավ Գերմանիայի Կիլ քաղաքում:

31-ամյա Սմիթի դեմ մենամարտում Աբրահամն ուներ զգալի առավելություն բոլոր` 12 ռաունդներում և հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ` 117-111, 117-111, 119-109:

Հիշեցնենք, որ 34-ամյա Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) մինչ այս մենամարտը մեկ անգամ պաշտպանել էր իր տիտղոսը սերբ Նիկոլա Սկյեկլոչայի դեմ մենամարտում:

abraham1

abraham2

abraham3

abraham4

abraham

abraham2




Լրահոս