Մարդատարը բախվել է բեռնատարին. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 3-ին, ժամը 01.35-ին “1-03” ծառայությունից հայտնել են, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գորիսից դեպքի վայր է մեկնել 4 հրշեջ-փրկարար: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են “Օպել” մակնիշի S 9387 պ/հ և “ԿրԱԶ” մակնիշի 386 ՏՍ 54 պ/հ ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով “Օպել” մակնիշի ավտոմեքենայի վարորդը` ԼՂՀ Վերին Ճարտար գյուղի բնակիչ, 1967 թ. ծնված Ժիրայր Սարգսյանը տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարները զոհված Ժ. Սարգսյանին, ուղևորներ` 1988 թ. ծնված Արթուր Մկրտչյանին և 1990 թ. ծնված Գոռ Հովհաննիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել “1-03” ծառայության աշխատակիցներին: Մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը` “Օպել”մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1989 թ. ծնված Արման Խաչատրյանը, 1989 թ. ծնված Արթուր Ավանեսյանը, 1989 թ. ծնված Արտակ Սեդրակյանը և 1990 թ. ծնված Շիրակ Հարությունյանը տեղի ուժերով տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց: Ա. Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է:




Լրահոս