Օրերս ՀՀ ԱԻ նախարարությունը շնորհակալական նամակ է ստացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, որտեղ մասնավորապես ասված է.
«Սիրելի պարոն Երիցյան,
իմ և միությանս անունից հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը Ձեզ և Ձեր նախարարությանը` մեր խնդրանքին ընդառաջ գնալու և ս/թ օգոստոսի 16-ին «Լուսավորչի Կանթեղ» եկեղեցասիրաց միության ուխտերթ արշավն ըստ պատշաճի և կարգի կազմակերպելու համար:
Նաև ի մասնավորի` ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 16-րդ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սերգեյ Բիձյանին և իր անձնակազմին, որոնք բարեխղճորեն և ամենայն պատրաստակամությամբ եղան մեր կողքին, և իրենց օգտակար խորհուրդներով կարողացանք անվտանգ ու ապահով անցկացնել ուխտերթը:
Այս ամենը վառ վկայությունն է Ձեր նվիրյալ աշխատանքի, որով համակված են նաև Ձեր նախարարության աշխատակիցները:
Առ Աստված աղոթքով մաղթում ենք Ձեզ և Ձեր նախարարության ողջ անձնակազմին ուժ, կորով, որպեսզի կարող լինեք կյանքի կոչել այն բոլոր աստվածահաճո ծրագրերն ու նպատակները, որոնք ուղղված են մարդու անվտանգության ապահովմանը, այլև հայցում ենք Տիրոջից բարերջանիկ կյանքի երկար օրեր և անստվեր արևշատություն:
Օրհնությամբ և լավագույն մաղթանքներով`
Դերենիկ Աբեղա Սահակյան
«Լուսավորչի Կանթեղ» եկեղեցասիրաց միության ղեկավար»