1in.am-ը հակերային հարձակման է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
1in.am լրատվական կայքը աննախադեպ հակերային հարձակման է ենթարկվել, որի արդյունքում պաշտպանող համակարգը արգելափակել է կայքի հասանելիությունը` անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին տեղեկանում ենք կայքի Facebook-ի էջում տեղադրված հայտարարությունից։ “Մեր քաղաքական ուրույն գիծը համառորեն հետապնդելու ճանապարհին ո՛չ անթաքույց սպառնալիքները և ո՛չ իսկ գործադրված ֆիզիկական բռնությունները չկարողացան մեզ լռեցնել: Մնում էր վերջին քստմնելի միջոցը` 1in.am-ը ենթարկել աննախընթաց հարձակման: Առաջիկա շատ կարճ ժամանակահատվածում մեր մասնագետները Հայաստանում և Միացյալ Նահանգներում կվերականգնեն կայքի բնականոն աշխատանքը”,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև հատկանշական է համարվում, որ հայաստանյան առաջատար ԶԼՄ-ների առաջին եռյակում գտնվող լրատվական կայքի նկատմամբ հակերային հարձակումը իրականացվեց խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ և մամուլի ազատության նախօրեին:




Լրահոս