
Ամերիկյան Lester’s Fixins ընկերությունը հայտարարել է, որ արտադրել է խոզապուխտի համով զովացուցիչ ըմպելիքներ: Ընկերությունը նոր ապրանքատեսակների շարք է հանել տեղական շուկա: ԱՄՆ-ի մի շարք նահանգներում կվաճառվեն խոզապուխտի, խորովածի, եգիպտացորենի եւ այլ համերի զովացուցիչ ըմպելիքներ:Ինչպես նշել են ընկերությոն ներկայացուցիչները` արդեն բազմաթիվ կայքերում իրենք հանդիպել են հետևյալ հայտարարությանը. “ես ոչ մի դեպքում չեմ խմի այդ ըմպելիքը”, սակայն ընկերությունից վստահ են, որ առաջ են գնալու: Նշվում է, որ թեեւ զովացուցիչ ըմպելիքները սննդամթերքի համ են պարունակում, այնուամենայնիվ դրանք քաղցր են ու կարելի է խմել նախաճաշի ժամանակ: