Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը համացանցի իր էջում շնորհավորել է Արթուր Աբրահամին` երկրորդ անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանանալու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ կայացած WBO վարկածով 2-րդ կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական մենամարտում հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը(41-4 28 նոկաուտ) մրցեց բրիտանացի Պոլ Սմիթի (35-4 20 նոկաուտ) հետ: Մենամարտը կայացավ Գերմանիայի Կիլ քաղաքում: 31-ամյա Սմիթի դեմ մենամարտում Աբրահամն ուներ զգալի առավելություն բոլոր` 12 ռաունդներում և հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ` 117-111, 117-111, 119-109:
Արթուր Գևորգյանը գրում է. «Շնորհավորում եմ թիմակցիս և ընկերոջս՝ Ավետիք Աբրահամյանին (Արթուր Աբրահամ), պրոֆեսիոնալ ռինգում տարած 41-րդ հաղթանակի և 2-րդ միջին քաշային կարգում 2-րդ անգամ WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու համար»: