Իզմիրում երկու օր առաջ տեղի ունեցած 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին 50 հետցնցում է հաջորդել: Բողազիչի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրության կենտրոնից տեղեկացրել են, որ 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը 7.2 կմ խորության վրա է եղել: Ըստ նրանց՝ Իզմիրի այդ շարժողականությունը կարող է մեծ երկրաշարժի նախանշան լինել: “Վերջին ցնցումները ապագայում տեղի ունենալիք հնարավոր երկրաշարժի առաջին նշանները կարող են լինել: Իզմիրի շրջանի որևէ գյուղի բնակիչներին վախեցնել չեմ ցանկանում, սակայն 7 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ է սպասվում: Թե երբ այն տեղի կունենա, հստակ չեմ կարող ասել”,- ասել է էրջանը:
Իզմիրում մասնագետներն աղետ են կանխատեսում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ