«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն այսօրվա համար Ապարանում մեծ միջոցառում է կազմակերպել:
Armlur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ միջոցառմանը ներկայացել են Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Հակոբ Հակոբյանը, Վրեժ Մարկոսյանը, Մնացական Մնացականյանը, ՀՅԴ-ից Դավիթ Լոքյանը և այլք:
Հիշեցնենք, որ Ապարանում գտնվող Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն հույսի խորան հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա կրկին խաչ է ավելացվելու:
Մեր տեղեկությունների համաձայն՝ այս անգամ խաչի «քավորը» լինելու է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Օրեր առաջ հրավիրատոմսեր են բաժանվել քաղաքական տարբեր գործիչների, նախարարների, գործարարների: