«Անգամ ՕԵԿ-ը չի ուզում աշխատել Հանրապետականի հետ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք վճռական ենք՝ արմատական փոփոխությունների հասնելու հարցում: Երբ ասում ենք արմատական փոփոխություններ, մենք նկատի ունենք հստակ իշխանափոխություն, այս հանցավոր ռեժիմից ազատագրում: Այս մասին «Եռյակ»-ի հանրահավաքի ժամանակ նշեց ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը:

«Երեկ ես կարդացի, որ Քառյակի չորրորդ գործընկեր Դաշնակցությունը հայտարարում է, որ իրենք բացառում են իշխանությունների հետ համագործակցությունը: Սա վատ նշան չէ, համենայն դեպս՝ հրապարակավ ասված է և վկայություն է, որ առաջիկայում Դաշնակցության հետ Հանրապետականը կոալիցիայի մասին չի կարող երազել: Անգամ ՕԵԿ-ը չի ուզում աշխատել Հանրապետականի հետ: Այսինքն՝ քաղաքական դաշտում իշխանությունը մնացել է միայնակ», – ընդգծեց նա:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշեց, որ երկիրը բառի բուն իմաստով փլուզվում է՝ գործող իշխանությունների հետևողական սխալ քաղաքականության պատճառով:

«Այս ամենը հաշվի առնելով՝ մենք առաջարկել ենք 12 կետանոց պահանջ, որից կախված էր երկրի հետագա ընթացքը և նշել ենք, որ դրանցից որևէ մեկի չկատարումը կհանգեցնի փլուզման՝ համապատասխան բնագավառներում: Եվ մենք տեսնում ենք այդ փլուզումները»,- ասաց Մարգարյանը՝ նշելով, որ ժողովուրդն այսօր այն վիճակում է, որ քաղաքացիների մեծամասնությունը  «տոկոսի տակ է»:




Լրահոս