
«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է իր թիմի` Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 5-րդ տուրի շրջանակներում «Ատալանտա»-ի նկատմամբ 3:0 հաշվով տարած հաղթանակը:
Նա առանձնացրել է հանդիպման 58-րդ րոպեին տեղի ունեցած դրվագը, երբ «ծեր սինյորա»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը 1:0 հաշվի ժամանակ ետ է մղել նշանակված 11 մետրանոց հարվածը:
«Հիանալի հաղթանակ տարանք : Մենք պետք է հաղթեինք և արեցիքն դա, անգամ եթե ամեն բան հարթ չէր: Հանդիպման առանցքային դրվագը Բուֆոնի ետ մղած 11 մետրանոց հարվածն էր: Բուֆոնը միշտ կանխորոշում է խաղերի ճակատագրերը: Ահա, թե որն է տարբերությունը Բուֆոնի և մնացած այլ դարպասապահների միջև»,- նշել է Ալեգրին: