Հայաստանի քաղաքացին օտարերկրացուց հափշտակել է ավելի քան 9. 000.000 դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբեր  հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակության եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացման) դեպքի առթիվ: Ինչպես armlur.a-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ ԿԱ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված` Մուհամադռեզա Իլանլուի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ  2012թ. հունվարի 30-ից մինչև ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում ինքնությունը չպարզված անձը Մուհամադռեզա Իլանլուին պատկանող Visa Classic տեսակի քարտի հաշվեհամարից www.vkontakte.ru , www.dengionline.com  վեբ կ այքերի եւ GORGANY, EKIPAZH-SERVICE, Apple Itunes Store առցանց ծառայությունների միջոցով հափշտակել է շուրջ 24.000 ԱՄՆ դոլարին համարժեք 9.360.000 դրամ: 
Այնուհետեւ ինքնությունը չպարզված հիշյալ անձը, հանցավոր ճանապարհով ստացված նույնքան գումարի ծագումը թաքցնելու եւ խեղաթյուրելու նպատակով Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում 96 տարբեր առեւտրային գործարքներ իրականացնելով, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերի եկամուտները, որի արդյունքում Մուհամադռեզա Իլանլուին պատճառվել  է 9.360.000 առանձնապես խոշոր չափերի գույքային վնասԽոշոր չափերի գումարի եկամուտն օրինականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ  ԱԱԾ քննչական վարչությանը:




Լրահոս