
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանն “Ուրբաթ” ակումբում մամլո ասուլիս էր հրավիրել` հայտարարելու, որ գնում է ԿԸՀ-ի մոտ հացադուլ եւ նստացույց անելու: Նրա խոսքով` իր այս ակցիան ուղղված է ժողովրդին` ոչ թե իշխանություններին կամ ընդդիմադիր ուժերին:”Առաջարկում եմ այս ընտրությունները չընդունել, առաջարկում եմ որոնել այլընտրանքային ճանապարհ”,- ասաց նա եւ շեշտեց, որ ինքը այլընտրանքային ճանապարհը տեսնում է “Սարդարապատ” շարժման նախաձեռնություններին միանալու մեջ:Արտավազդ Վարդանյանը դիմեց ՄՒՊ-ին եւ այլ պատկան մարմիններին` վրան եւ համապատասխան հնարավորություններ տրամադրելու համար:Վարդանյանն ասաց, որ “ընդդիմության վրա սուր նետեր կուղղի” մայիսի 6 ից հետո, իսկ հիմա հարմար չի գտնում ընդդիմության մասին խոսել։