Ինչպես Armlur.am-ը քիչ առաջ հայտնել էր, այսօր Ապարանում «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն այսօրվա համար մեծ միջոցառում է կազմակերպել:
Ապարանում գտնվող Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն հույսի խորան հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա կրկին խաչ է ավելացվելու: Այս անգամ խաչի «քավորը» ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն է:
Քիչ առաջ Armlur.am-ի թղթակիցը հայտնեց, որ սուրբ խաչի օծման արարողությունն արդեն ավարտվել է, և ներկա գտնվող հյուրերը սկսել է են տոնակատարությունը: Րոպեներ անց նոր օծված խաչը կտեղադրվի կառույց-հուշարձանի վրա:
Ավելի մանրամասն` Armlur.am-ի ֆոտոշարքում: