«Սողալու համար ծնվածը չի կարող թռչել»: «Եռյակ»-ի հանրահավաքին իր ելույթն այսպես սկսեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
«Իշխանությունը ստեղծել է մի վիճակ, որ կարողանա բռնանալ քաղաքացիների ազատությունների վրա: Դրանք իսկապես սողուններ են, դրանց համար չկա սրբություն: Եթե դրանց հարցնեք՝ Հայաստանի եռագույնի յուրաքանչյուր գույն ինչ է նշանակում, չեն կարողանա ասել: Բայց եթե հարցնեք՝ մարզպետ նշանակվելու համար որքան գումար է պետք վճարել, հստակ կպատասխանեն: Եթե հարցնեք՝ «ատկատը» որքան է՝ միանգամից կասեն: Այդ հարցերում նրանք լավ են»,- ընդգծեց Հակոբյանը:
Պատգամավորը նշեց, որ արտաքին քաղաքական դաշտում իշխանությունները խամաճիկ են, քանի որ կեղծված ընտրությունների միջոցով են հասել իշխանության, այդ իսկ պատճառով էլ Հայաստանին միջազգային ասպարեզում «բանի տեղ չեն դնում»: