
Սիրիական ընդդիմադիրները հաղորդել են, որ ապստամբները Հալեպ քաղաքի մոտակայքում դարանակալել ու սպանել են կառավարական ուժերի 15 զինվորականի, այդ թվում՝ երկու գնդապետի,-տեղեկացնում է BBC -ն։ Հաղորդվում է նաեւ, որ փոխհրաձգության ժամանակ սպանվել են 2 զինված ապստամբներ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը իր մտահոգությունն է հայտնել՝ մերձավորարեւելյան այս պետությունում շարունակվող բռնությունների առնչությամբ։