Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ մայիսի 3-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը armlur.am–ին հայտնել էր, որ մոտավորապես ժամը 11-ի սահմաններում Կիևյան կամրջից մոտ 45-50 տարեկան տղամարդ ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել։Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ ժամանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ոստիկանության, ինչպես նաև 1-03 ծառայության աշխատակիցները։Քիչ առաջ Գ. Շամշյանը դեպքի վայրից հայտնեց, որ ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Ոստիկանության գլխավոր քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչը։ Գ. Շամշյանը հայտնում է, որ ինքնասպան եղած քաղաքացու հագուստի մեջ հայտնաբերվել է Նորայր Միքայելյան անվամբ փաստաբանի վկայական, ինչպես նաև հայտնաբերվել է նամակ–երկտող, որտեղ գրված է. “Իմ այս քայլից հետո խնդրում եմ ինձ ներեք։ Այն ուղղված է իր հարազատներին։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մինչև փաստաբան աշխատելը, ինքնասպան եղածն աշխատել է Շիրակի մարզում որպես դատախազ։Քննիչի կողմից փաստաբանի վկայականն ու հայտնաբերված նամակ–երկտողը առգրավվել է, և արդեն քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում՝ ձեռագրաբանական։
Երեվանում ինքնասպանություն գործած անձը փաստաբան է ( տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ