Մահացել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտաքին գործերի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ կյանքի
64-րդ տարում մահացել է Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր
հյուպատոս Գարիկ Իսրայելյանը:Գագիկ Իսրայելյանը ծնվել է 1948թ.-ին:  1971թ.-ին ավարտել  է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի Ֆրանսերենի բաժինը եւ նույն թվականին սկսել աշխատանքային գործունեությունն որպես լրագրող: 1974-1979թթ.-ին եղել է  “Հայրենիքի ձայն” շաբաթաթերթի բաժնի վարիչ, իսկ 1979-1982թթ. աշխատել է Ալժիրում` որպես ավագ թարգմանիչ:1982-1990թթ. ղեկավարել է Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի տեղեկատվական խումբը, իսկ 1990-1992թթ. եղել է նույն կոմիտեի մամուլի բաժնի վարիչ:1992-1994թթ. աշխատել է որպես ՀՀ Գիտությունների ակադեմիայի սփյուռքագիտության բաժնի գիտաշխատող և “Արմենպրես”ե գործակալության ավագ խմբագիր:1994թ.-ին Գարիկ Իսրայելյանն աշխատանքի է անցել ԱԳՆ-ում եւ նշանակվել է Սփյուռքի հարցերի վարչության 2-րդ քարտուղար, այնուհետև նույն վարչության առաջին բաժնի վարիչ:1995-1996թթ. աշխատել է որպես ԱԳՆ Սփյուռքի հարցերի վարչության պետ:1997-1998թթ. գործուղվել է Մոսկվա՝ որպես Ռուսաստանում ՀՀ դեսպանության հումանիտար հարցերի բաժնի վարիչ:
1998-ին նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ դեսպանության խորհրդական:
2000-2001թ-ին աշխատել է ԱԳՆ ԱՊՀ վարչության Ռուսաստանի բաժնի վարիչ, իսկ 2001-2002թթ. ԱՊՀ վարչության Կենտրոնական Ասիայի բաժնի վարիչ:
2002-2005թթ Գարիկ Իսրայելյանը պաշտոնավարել է որպես  Թուրքմենստանում ՀՀ դեսպանության խորհրդական, իսկ 2004-2006թթ.՝ Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար:
2006-2008թթ. աշխատել է ԱՊՀ վարչության խորհրդականի պաշտոնում, իսկ 2008թ-ին նշանակվել  Թուրքմենստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար:2009-2010 թթ. աշխատել է  Վրաստանում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի պաշտոնում, այնուհետեւ ԱԳՆ-ում զբաղեցրել Սահմանակից երկրների վարչության խորհրդականի պաշտոնը:
2011թ. նշանակվել էր Բաթումում Հայաստանի Հանրապետության Գլխավոր հյուպատոս:2007 թ. Գ.Իսրայելյանին շնորհվել էր արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:Գարիկ Իսրայելյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա:Գարիկ Իսրայելյանի` լավ մարդու, հավատարիմ ընկերոջ, բարձրակարգ դիվանագետի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:




Լրահոս