Armlur.am-ը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ երեկ` սեպտեմբերի 27-ին, տեղի է ունեցել ՀԱԿ-ի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ընդունված և ընդունվելիք հակահայկական բանաձևերի և ձևակերպումներին վերաբերող հարցեր: Հանձնաժողովի անդամները նկատել են, որ Հայաստանի իշխանությունների վարած ապաշնորհ քայլերի հետևանքով էլ ավելի խորանում է Հայաստանի մեկուսացումը, և ընդունվում են մեր երկրի շահերին վնասող փաստաթղթեր:
Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանձնաժողովին տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հակահայկական նոր բանաձևի ընդունումը կանխելուն ուղղված քայլերի մասին: Որպես առաջին քայլ նա, մասնավորապես, շրջաբերականով դիմել է ALDE պատգամավորներին, խնդրելով քվեարկել բանաձևի ընդունման դեմ:
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների, Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: