Սեպտեմբերի 27-28-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Մ.Մելիքյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում ՝ 600 քմ, Արագածոտնի մարզի Արա լեռան լանջին ՝ 1 հա, Գեղարքունիքի մարզի «Ախթամար» կոչվող հուշարձանի մոտակայքում ՝ 5000 քմ, Երևան-Սևան հատվածում ` «Չայնիի ոլորաններ» կոչվող տարածքում ՝ 1800 քմ, Հրազդան քաղաքի Վերին Ախպուրակ թաղամասում ՝1.5 հա, Չարենցավան քաղաքի Հրազդանի ցուցանակի մոտակայքում ՝ 1 հա, Չարենցավան-Սևան հատվածում ՝ 1 հա, Սյունիքի մարզի Տոլորս գյուղի հարակից Իրինիս անտառի մոտակայքում ՝ 1.5 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: