Մեկնարկել է ընդդիմադիր երեք ուժերի հանրահավաքը Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Առաջինը ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, ով խոսեց սահմանադրական փոփոխությունների վտանգի մասին:
«Կարող է հարց առաջանալ, թե ինչ է պատահել, որ խորհրարանական ոչ իշխանական ուժերը որոշել են հանրահավաքներ անել, երբ առաջիկայում չեն սպասվում ընտրություններ: Այո՛, չկան ընտրություններ, սակայն մենք կարող ենք պարտադրել նոր ընտրություններ: Երկրում բարդ և ծանր իրավիճակ է ստեղծվել, մյուս կողմից բարենպաստ իրավիճակ է արմատային և խորքային փոփոխությունների համար», – ընդգծեց նա:
Ելույթ ունեցավ նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա ելույթի ժամանակ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ: Երբ Մարտիրոսյանը խոսում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման մասին, անսպասելիորեն անջատվեց էլեկտրաէներգիան և նրա ձայնը չէր լսվում: Այդ ժամանակ ակտիվացան արդեն մարզպետարանի աշխատակիցները: