Կառավարության այսօրվա նիստից հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է լրագրողների հետ: Վերջինների հարցերը վերաբերում էին ինչպես Զոլյան-Աշոտյան հակամարտությանը, այնպես էլ նախընտրական զարգացումներին:Եվ այսպես, առաջին թեմայի վերաբերյալ Աշոտյանն ասել է, որ իրեն ու Զոլյանին վերաբերող հարցերն այլևս չի մեկնաբանում, քանի որ բոլոր պատասխանները երկու կողմերից էլ տրվել են և զարմանալի է, որ մինչ այսօր խնդիրը դատական կարգով ընթացք չի ստանում:Այն հարցին, թե Զոլյանը հայտարարել է, որ ինչ-որ բացահայտումներ է անելու, Աշոտյանը նշել է. “Անհամբեր սպասում եմ պարոն Զոլյանի էքսկլյուզիվ բացահայտումներին:Ինչ վերաբերում է նախընտրական զարգացումներին, մասնավորապես, ավարտվող քարոզարշավի վերաբերյալ իր գնահատականին, ապա նախարարն ասել է, որ չի պատրաստվում որևէ գնահատական տալ, քանի որ դրանով ինքն օրենք կխախտի:Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե առաջիկա խորհրդարանում նրան առաջարկվելու է ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը, Արմեն Աշոտյանը պատասխանել է, որ եթե թողնի իր հիմնական աշխատանքը և սկսի մեկնաբանել բոլոր շրջանառվող լուրերը, ապա կարծում է, որ աշխատանքային առօրյան դրանից շատ կտուժի:
Արմեն Աշոտյանն անհամբեր սպասում է Զոլյանի էքսկլյուզիվ բացահայտումներին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ